Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չորրորդ անգամ ոչ-ոքի խաղաց «Գրան պրիում»

Սպորտ
unnamed-47-3

Շարժայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարում այսօր կայացան 4-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ռուսաստանցի Ալեքսանդր Ռյազանցեւի հետ: Մեր շախմատիստը անհաջող հանդես եկավ սկզբնախաղում եւ հայտնվեց դժվար իրավիճակում: Սպիտակները ստիպված մտան խորը պաշտպանություն: Բարեբախտաբար, Ալեքսանդր Ռյազանցեւին չհաջողվեց զարգացնել գրոհը եւ արդեն 29-րդ քայլին համաձայնեց խաղաղ դաշն կնքել: Լեւոն Արոնյանը չորս տուրից հետո իր ակտիվում ունի 2 միավոր եւ այժմ կիսում է 4-13-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 3-ական միավորով գլխավորում են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը: Վաղը կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Լեւոն Արոնյանի մրցակիցը հայտնի կդառնա այսօրվա վերջին պարտիայից հետո, որում ուկրաինացի Պավել Էլյանովը սպիտակներով փորձում է հաղթել մրցաշարի միակ կին մասնակցին՝ չինուհի Հոու Յիֆանին: