Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատը» հաղթեց «Գոմել-2»-ին եւ հավասարեցրեց սերիայի հաշիվը

Սպորտ
unnamed-41-3

Երեւանի «Արարատ» տափօղակով հոկեյի ակումբը, որը հանդես է գալիս Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությանը, այսօր կայացած քառորդ եզրափակիչ փուլի չորրորդ խաղում բուլիտներով հաղթեց «Գոմել-2»-ին՝ 3:2 (0:1,0:1,2:0): Վճռական բուլիտն իրացրել է Ալեքսանդր Օհանյանը: Այդպիսով, արարատցիները հավասարեցրին սերիայի հաշիվը՝ 2:2: Նշենք, որ քառորդ եզրափակիչ փուլում մրցակցությունը շարունակվում է մինչեւ թիմերից մեկի երրորդ հաղթանակը: Դա նշանակում է, որ «Արարատին» սպասվում է 5-րդ վճռական հանդիպումը: