Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բայերը» կձգտի ռեւանշ վերցնել «Աթլետիկոյի» նկատմամբ

Սպորտ
unnamed-36-4

ՈւԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում այսօր նախատեսված 1/8 եզրափակիչ երկու հանդիպումներն էլ սկզբունքային նշանակություն ունեն: Գերմանիայի «Բայերը» սեփական հարկի տակ ընդունելու է Մադրիդի «Աթլետիկոյին», որը երկու տարի առաջ «դեղագործներին» դուրս էր թողել նույն մրցաշարի նույն փուլից: Այն ժամանակ միեւնույն 1:0 հաշվով հաղթելուց եւ պարտվելուց հետո, 11մ հարվածաշարում բախտը ժպտացել էր իսպանացի ֆուտբոլիստներին: «Բայերը» կձգտի անպայման անցնել «Աթլետիկոյին», որպեսզի ռեւանշի հասնի երկու տարի առաջ կրած ցավալի պարտության դիմաց, բացի այդ, վերջապես հաղթահարի այս արգելքը, որը թիմին չի հաջողվել նախորդ 6 մրցաշրջաններում: Օրվա երկրորդ խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթին» սեփական դաշտում ուժերը կչափի «Մոնակոյի» հետ: Երկու թիմերն էլ հաջող են հանդես գալիս իրենց ազգայյին առաջնություններում:  «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի պրեմիեր լիգայում առայժմ ետ է մնում միայն Լոնդոնի «Չելսիից», իսկ «Մոնակոն» միանձնյա գլխավորում է Ֆրանսիայի առաջնությունը: Ի դեպ, երկու ակումբները պայքարը սկսել են որակավորման փուլից: «Մանչեսթեր Սիթին» չեմպիոնների լիգայում վաղուց չի պարտվել սեփական դաշտում, իսկ  «Մոնակոն» հյուրընկալվելիս պարտվել է միայն  «Բայերին», երբ հանդիպումը ոչ մի նշանակություն չուներ մոնակոացիների համար: Նշենք, որ բուքմեքերները ավելի շատ հավատում են անգլիական եւ իսպանական ակումբների հաղթանակին: