Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզվել է տան ծածկը՝ ընկնելով կայանված ավտոմեքենայի վրա

Պաշտոնական
1466590031_pluzum

Փետրվարի 21-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 12-րդ փողոցի տներից մեկին հարակից շինության ծածկը փլուզվել և ընկել է կայանված ավտոմեքենայի վրա, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է տանը կից շինության երկաթե կառուցատարրերով ծածկը (60 քմ) և նստել Ford Transit մակնիշի 387 OR 61 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա: Փրկարարները տեղադրել են հենասյուներ, ֆիքսել ծածկը և դուրս բերել ավտոմեքենան: Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: