Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես անվտանգ տեղափոխել քլորը. ԱԻՆ

Պաշտոնական
ain

Փետրվարի 21-ին անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից իրականացվող «Քլոր տեղափոխող ավտոմեքենայի վթարի դեպքում հակազդման գործողությունների իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժությունը, որին ներկա էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Շտաբային ուսումնավարժությունը ղեկավարում էր ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Մուշեղ Ղազարյանը. միջոցառմանը որպես դիտորդ մասնակցում էին ԵՄ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) Գերազանցությունների կենտրոնի ներկայացուցիչներ Զբիգնև Կրասնոդեբսկին ու Քաթրին Վանդերստինը, ինչպես նաև՝ ՀՀ տարբեր գերատեսչությունների, ԱԻ նախարարության մարզային փրկարար վարչությունների,և այլ շահառու կառույցների ներկայացուցիչներ:

ԱԻ նախարար Դ. Տոնոյանը, ողջունելով ներկաներին, կարևորեց միջազգային դիտորդների մասնակցությունը՝ հույս հայտնելով, որ դիտորդները բացի մասնակցությունից կունենան նաև իրենց ներդրումը Հայաստանում ոլորտի զարգացման մեջ: Նա ասաց, որ շտաբային ուսումնավարժանքը հնարավորություն կտա քլորի անվտանգ տեղափոխման առկա խնդիրները հետագայում ՀՀ Կառավարությանը ներկայացնելու համար: Նախարարն ընդգծեց նաև, որ նորմատիվային բազայի արդիականացումն այսօր հրատապ լուծում պահանջող կարևոր խնդիրներից է: Ուսումնավարժության ընթացքում խաղարկվեցին քիմիական օբյեկտների վթարի կամ քիմիական վտանգի դեպքում բնակչության պաշտպանության պլանը, ինչպես նաև՝ քիմիական վտանգավոր օբյեկտում վթարի դեպքում վթարավերականգնողական գործողությունների համար նախատեսված պլանները և շահագրգիռ մարմինների գործառույթների իրականացումը: Շտաբային ուսումնավարժությանը մոտ ապագայում կլրացնի նաև դաշտային ուսումնվարժության անցկացումը, որը հնարավորություն կտա շահագրգիռ ուժերին գործնականում ստուգելու և զարգացնելու իրենց կարողությունները: ԱԻՆ