Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ն. Փաշինյանի ահազանգը. 7 հազար ընտրող փոխել է հաշվառման վայրը (տեսանյութ)

Քաղաքականություն
nikol-5

2017թ. հունվարի 10-ից փետրվարի 10-ը 7 հազար ընտրող փոխել է հաշվառման վայրը։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը։ Խնդիրն այն է, որ խոշոր ընկերություններն իրենց աշխատակիցներին հաշվառման վայրից տեղափոխում են, ու այդ տնօրենները սովորաբար սատարում են այս կամ այն ուժին կամ պատգամավորության թեկնածու են։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, Ընտրական օրնեսգիրքը դա թույլ է տալիս, բայց «պետք է վերլուծենք, թե որքանով է սա ազդում քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա։ Վերջնական հետևություններ չեմ անում, բայց թվային տվյալները մտահոգիչ են՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու իմաստով»։