Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպացի դիտորդների գնահատականը Արցախի հանրաքվեի մասին

Կարևոր լուրեր Քաղաքականություն
2.

Եվրախորհրդարանում Արցախի բարեկամության խումբը հանդես է եկել համատեղ հայտարարությամբ Արցախի սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «Փետրվարի 20-ին Արցախում հանրաքվեի է դրվել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որը իշխանությունները ներկայացրել էին ժողովրդի դատին: Արցախի բնակչության 76 տոկոսի մասնակցությունը խոսուն ապացույցն է  այն բանի, որ Արցախի ընտրողները ցանկանում են ակտիվ մասնակցություն ունենալ իրենց ժողովրդավարության կառուցման գործին: Քվեարկությանը նախորդած քարոզարշավի ընթացքում երկու ճամբարները ազատորեն արտահայտել են իրենց գաղափարներն ու համոզմունքները: Սահմանադրության նախագծի կողմնակիցները եւ  ընդդիմադիրները պաշտպանել են իրնեց դիրքորոշումները խորհրդարանական եւ հանրային բանավեճի ժամանակ: Արցախի ժողովուրդը «այո»  է ասել   նոր Սահմանադրության նախագծին, որն ազդարարում էական փոփոխություններ երկրի ինստիտուցիոնալ գործընթացում: Այն հստակորեն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունը պաշտպանում է օրենքի գերակայությունը, ժողովրդի իրավունքներն ու ազատությունները: Այս մեսիջը, որը Արցախի ժողովուրդը փոխանցեց Սահմանադրության նախագծին վճռական հավանություն տալով, հատկապես կարեւորվում է Հարավային Կովկասի համար: Այն ժողովուրդը, բնակչությունը, ազգը, որը հավատում է իր պետությանը եւ կատարելագործում է իր հանրապետական ինստիտուտները, չպետք է անտեսվի եւ մերժվի միջազգային հանրության կողմից: Այս մարդիկ, այդ քվեարկող քաղաքացիները գոյություն ունեն: Նրանց գոյության վրա չի կարող ազդել այն հանգամանքը, որը իրենց երկիրը միջազգայնորեն ճանաչված չէ: Արցախի ժողովուրդը, , որը ագրեսիվ հարեւանի կողմից ռազմական հարձակման մշտական սպառնալիքի տակ է, շարունակում է ժողովրդավարական կենսունակությամբ և հասունությամբ  հակադրվել իրենց պետության միջազգային ժխտմանը»,- ասվում է հայտարարության  մեջ, որը ստորագրվել է Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոխարիուսի կողմից։ ditord