Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զարուհի Փոստանջյանը կարող էր լինել ցուցակի առաջին տեղում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
armen

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ է, որ 11 -րդ տեղը անցողիկ է, հենց դրա համար էլ ճիշտ է գտել այդ հորիզոնականում լինել։ Այսօր հայտարարեց Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը.« Նա վստահ է իր ստեղծած թիմի և հնարավորությունների վրա։ Իսկ ինձ ճիշտ գտավ տեսնել երկրորդ տեղում, կարծում եմ ոչ մի տարօրինակ բան չկա»։ Զարուհի Փոստանջյանի որոշմանը՝ հեռանալ քաղաքականությունից, Արմեն Մարտիրոսյանը հարգանքով է վերաբերվում, բայց համաձայն չէ նրա որոշ դիտարկումների հետ. «Համաձայն չեմ, թե մենք ուղուց, գաղափարից շեղվել ենք, քանի որ նրանք, ովքեր ստեղծել են Ժառանգությունը, մնում են մեզ հետ»։ Արմեն Մարտիրոսյանը համամիտ չէ դիտարկման հետ, թե Ժառանգությունը մնացել է անժառանգ. «Ժառանգությունը նրանք են, որոնք լուռ ու մունջ այս բոլոր տարիներին աշխատել են, առանց որևէ ակնկալիքների»։ Հարցին, թե գուցե Զարուհի Փոստանջյանը հեռացավ, որովհետև առաջին համարն էր Սեյրան Օհանյա՞նը, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Այդ հարցը անգամ չի քննարկվել, Զարուհին հենց սկզբից մերժել է ամեն ինչ, նա չի ուզեցել դաշինքային գործարք։ Եթե մեր հետ լիեր նա, մեծ հավանականություն կար , որ հենց նա կլիներ առաջին տեղում»։ Խոսելով Սեյրան Օհանյանի մասին՝ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ նա իհարկե սխալներ գործել է, բայց անսխալ մարդ չկա. «Այս դեպքում պետք է հաշվի առնել բոլոր պլյուսներն ու մինուսները, տեսնում ենք, որ նրա պլյուսները շատ են։ Շատ կարևոր է, որ բարեփոխիչը ունենա կառավարման փորձ, Օհանյանը ունի դա»։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց համագործակցել մի մարդու հետ, ում քննադատում էր մեկ տարի առաջ, Արմեն Մարտիրոսյանը ասաց. «Դարձրել եք հայոց հարցը, այդ պահին քննադատելու հիմք է եղել, հիմա չկա, շատերը կան, իրար ինչ ասես չեն ասում , բայց հետո գործակցում են։ Եվ մի բան էլ ասեմ, 2013 թվականի ընտրություններում Արմավիրի մարզի տեղամասերից մեկում, որտեղ մեծ մասը քվեարկում էին սպաներ ու ենթասպաներ, հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը»։