Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի չեմպիոնը ձախողվեց «Ֆիրդուսի գավաթի» խաղարկությունում

Սպորտ
chess

Իրանում ավարտվեց շախմատի «Ֆիրդուսիի գավաթի» 7-րդ խաղարկությունը, որին մասնակցեց  Հայաստանի երկու շախմատիստ: Մրցաշարի վերջին տուրում գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը հաղթեց իրանցի Մեհդի Հոսեյնիպուրին, 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ գրավեց 9-րդ տեղը: Նա ընդամենը կես միավորով ետ մնաց մրցաշարի չորս առաջատարներից: Լրացուցիչ գործակիցներով հաղթող ճանաչվեց իրանցի Իդանի Պույան: Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանն անհաջող հանդես եկավ մրցաշարի վերջնամասում, անհարկի միավորներ կորցրեց իրենից ցածր վարկանիշ ունեցող մրցակիցների հետ պայքարում եւ 7,5 միավորով զբաղեցրեց 21-րդ հորիզոնականը: