Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օտարերկրացի դիտորդները հյուրընկալվել են ԼՂՀ ԱԺ-ում

Քաղաքականություն
unnamed-34-3

Այսօր՝ փետրվարի 20-ին, Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Ուրուգվայի, Մեքսիկայի, Բրազիլիայի, Իսպանիայի ներկայացուցիչներից կազմված դիտորդական խմբին, որի կազմում են մեքսիկացի դասախոսներ Ռոդրիգո Գոմես Գարսիան և Կառլոս Անթառամյանը, բրազիլացի դասախոս Հեիտոր Լորեյրոն, ուրուգվայցի նախկին պատգամավոր Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենան և իսպանացի պրոֆեսոր Անտոնիո Էլորսա Դոմինգեսը: Ողջունելով հյուրերին՝ Աշոտ Ղուլյանը շնորհակալություն է հայտնել Արցախ այցելելու համար և նշել, որ մեծ ուրախությամբ է ընդունում տարբեր երկրներից կազմված խմբին՝ կարևորելով նրանց մասնակցությունը Արցախի Հանրապետության համար ուշագրավ քաղաքական իրադարձությանը: Ուրուգվայի նախկին սենատոր, Ուրուգվայ-Ղարաբաղ բարեկամական ֆորումի անդամ Օսկար Ադոլֆո Լոպեզ Գոլդարասենան շնորհակալություն հայտնելով հրավերի համար նշել է. «Ուրուգվայը հանրաքվեների մեծ փորձ ունի, և այսօր ես կարող եմ ասել, որ այն ինչ կատարվում է այստեղ՝ ձեր երկրում, ևս մի քայլ է ուղղված ժողովրդավարության զարգացմանը: Մենք վստահ ենք, որ Արցախում առկա են բոլոր պայմանները միջազգային ճանաչման համար, և մենք ներդնելու ենք մեր ջանքերը այդ գործընթացին աջակցելու համար»: Այնուհետև, պատասխանելով դիտորդական խմբի անդամների հարցերին, Աշոտ Ղուլյանը անդրադարձել է Սահմանադրության նախագծով նախատեսվող փոփոխություններին և հանրաքվեի մասնակցության նախնական տվյալներին: ...................... ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ընդունել է Բուլղարիայի դիտորդներին Օրվա երկրորդ կեսին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հյուրընկալել է Սահմանադրական հանրաքվեի դիտորդական առաքելությամբ Բուլղարիայից ժամանած պատվիրակության անդամներ՝ «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության նախագահ Վալերի Սեմյոնովին, նույն կուսակցության ներկայացուցիչներ Վալենտին Կասաբովին, Պյոտր Պետրովին, Խրիստիան Միտևին և «Սկատ» հեռուստառադիոընկերության լրագրողներ Կևորկ Դադուրյանին և Ստեփան Դադուրյանին: ԱԺ նախագահը ողջունել է ներկաներին և ընդգծելով ապրիլյան իրադարձություններից հետո բուլղարացի բարեկամների ներկայությունը Արցախում՝ նշել է, որ Արցախը երախտապարտ է այն բարեկամներին, ովքեր Արցախ են Ժամանում ինչպես քաղաքական գործընթացներին հետևելու, այնպես էլ երկրի համար կարևոր պահերին աջակից լինելու համար: «Բուլղարիայի փրկության ազգային ճակատ» կուսակցության նախագահ Վալերի Սեմյոնովը պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Մենք անցած տարի եղել ենք Արցախում և կարող ենք ասել, որ արդեն բարեկամներ ենք դարձել: Վստահ ենք, որ այդ բարեկամությունը երկար կյանք է ունենալու: Մենք գիտակցում ենք, որ նոր ջանքեր պետք է ներդնենք ամրապնդելու մեր հարաբերությունները, ինչի համար էլ այսօր այստեղ ենք»: Հյուրերի խնդրանքով Աշոտ Ղուլյանը ներկայացրել է Սահմանադրության նախագծով նախատեսվող այն մեխանիզմները և կարգավորումները, որոնք ուղղված են բարձրացնելու Արցախի Հանրապետության ներքին և արտաքին կենսունակությունը: Հանդիպմանը քննարկվել է նաև երկու երկրների ներքին և արտաքին կյանքին վերաբերող մի շարք այլ հարցեր: unnamed-35