Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը հերթական կես միավորը կորցրեց

Սպորտ
unnamed-31-3

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շարունակում է միավորներ կորցնել Շարժայում ընթացող շախմատի Մեծ մրցանակի առաջին մրցաշարում: Այսօր մեր առաջատար շախմատիստը սեւ խաղաքարերով հանդիպեց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Կողմերը 20-ական քայլ կատարեցին եւ գրոսմայստերական ոչ-ոքի խաղացին: Այդպիսով, Լեւոն Արոնյանը երրորդ անգամ անընդմեջ խաղաղ դաշն կնքեց եւ կորցրեց հերթական կես միավորը: Նա արդեն ետ է մնում 4 շախմատիստներից, այդ թվում ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովից, որն այսօր ոչ-ոքի է խաղացել մրցաշարր միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Հաջորդ, 4-րդ տուրը, տեղի կունենա վաղը, փետրվարի 21-ին: Լեւոն Արոնյանի հավանական մրցակիցը կարող է դառնալ կանանց շախմատի աշխարհի չեմպիոն Հոու Յիֆանը, որն այս մրցաշարում փոխարինում է իր հայրենակից Վեյ Յիին: