Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը կրկին ռինգ կվերադառնա ապրիլի 22-ին

Սպորտ
sport-boks-1

Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը հաջորդ մրցամարտը կանցկացնի ապրիլի 22-ին, Էրֆուտում: Նա կմենամարտի Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկեղ կոսովցի բռնցքամարտիկ Ռոբին Կրասնիկիի հետ, որն անցած տարի նվաճել է WBA-ի եւ WBO-ի վարկածով  միջմայրցամաքային չեմպիոնի կոչումը: Արթուր Աբրահամի 29-ամյա մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 50 մենամարտ, որից 46-ում հաղթանակ է տարել, իսկ 4-ում՝ պարտություն կրել: