Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԼՂ այցելած օտարերկրացի դիտորդները կհայտնվեն Ադրբեջանի «սև ցուցակում»

Քաղաքականություն
1441508491

Լեռնային Ղարաբաղի հանրաքվեին հետևող օտարերկրյա դիտորդների անունները  կհայտնվեն Ադրբեջանի ԱԳՆ  սև ցուցակում. Ռիա նովոստիի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: Ադրբեջանն, այսպես ասած,  «սև ցուցակ»-ը հրապարակել է 2013 թ.-ին՝ Ադրբեջանի տարածքում գտնվող միջազգայնորեն  չճանաչված  ԼՂ առանց թույլտվության այցելած  արտասահմանցիներին պատժելու համար: Այն անձինք, որոնք հայտնվում են այդ ցուցակում, նրանց այլևս չի թույլատրվում երբևէ այցելել Ադրբեջան: