Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդիկ հուսահատությունից դիմում են ագրեսիվ հումորի. հոգեբան (տեսանյութ)

Քաղաքականություն
hogeban

Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերը լիակատար վարկաբեկված են: Ժողովրդի մոտ տոտալ անվստահություն է բոլորի նկատմամբ, անկախ նրանից՝ ուժը իշխանակա՞ն է, թե՞ ընդդիմադիր. կարծում է հոգեբան Սամվել Խուդոյանը: Ըստ նրա՝ անգամ մտավորականներն են հասկացել, որ պետք է ոչ մի կուսակցության չաջակցեն, այլապես կկորցնեն իրենց հեղինակությունը. «Ժողովրդի համար բոլորը հավասար են ու բոլորը՝ վատ: Մարդկանց մոտ հուսահատություն է, նրանք Կարեն Կարապետյանի գալով սպասում էին փոփոխությունների, բայց չեղավ»: Հոգեբանի գնահատմամբ՝ մարդիկ հուսահատության պատճառով դիմում են ագրեսիվ հումորի ու այդպես ցույց տալիս իրենց վերաբերմունքը. «Դրա վառ օրինակն է Սերգեյ Դանիելյանի կուսակցությունը եւ այն անեկդոտները , որ հորինվում են քաղաքականության մասին»: Կուսակցությունների ու դաշինքների վերաբերմունքը ընտրություններին Սամվել Խուդոյանը համարում է անլուրջ. «Նրանցից ոչ մեկը չի մտածում իր իմիջի մասին, չի մտածում, որ դրանով մարդկանց գրավի: Իրենք էլ երեւի չեն հասկանում, թե ինչ ցածր մակարդակի վրա են: Հույսը դնում են միայն, որ կընտրվեն ծանոթ-բարեկամի կամ էլ պատիժ-խրախուսանքի մեխանիզմով: Իրենք հիմա իրենց էլ են խայտառակում, ռեսպուբլիկան էլ: Իրենք իրենց հակագովազդն են անում»: