Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Բոստանջյան. «Ծառուկյանի իշխանափոխությունն արկածախնդրություն կլիներ» (տեսանյութ)

Քաղաքականություն
Xw2k9_Vowuc

«Գագիկ Ծառուկյանը լայն կոնսոլիդացիա էր ուզում, որ համակարգը փոխեր: Հիմի որ չեն հավաքվում,փոփոխության համար հումք չունես, ո՞նց անես կոնսոլիդացիան»,-հարցնում է «Ծառուկյան» դաշինքի նախընտրական ցուցակի 4-րդ համար Վարդան Բոստանջյանը: Վերջինս վստահեցնում է, որ բոլորը չէ, որ պետք է մտնեին «Ծառուկյան» դաշինքի մեջ, գզվռտոցներ էին. «Վսեվո նա վսեվո 2 միլիոնանոց երկիր ենք, հո Չինաստանում չենք գտնվում 1,5 միլիարդին կոնսոլիդացնենք»,-ասում է պատգամավորության թեկնածուն: Լրագրողներն ասացին, որ արդեն մի անգամ հասարակությունը տեսել է վախեցած Գագիկ Ծառուկյանին, որը երկու տարի առաջ արյունահեղության անվան տակ հրաժարվեց իշխանափոխությունից: «Մենք միշտ հիշելու ենք մարտի 1-ը: Դուք ասում եք՝ թող էդ օրը տեղի ունենար մարտի 1-ից ուժեղ մի պայթյուն: Դա արկածախնդրություն կլիներ»,-պարզաբանում է Վարդան Բոստանջյանը: Սակայն վերջինս չի ասի, թե ով էր կրակելու ժողովրդի վրա, եթե հանկարծ Ծառուկյանը ժողովրդին հաներ փողոց. «Ես որտեղի՞ց իմանամ, ես էդ տեղամասերում չեմ գտնվել»: Ավելին՝ տեսանյութով