Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ա1+»-ի հարցումը. այս պահին առաջատարը Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է

Կարևոր լուրեր Քաղաքականություն
YNTRUTYUN-472x265-1

Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ: Դրանցից   4-ը դաշինք են, 5-ը՝ կուսակցություն: Ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, «Հայկական վերածնունդ»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները: Ներկայացնում ենք 17.02.2017 հրապարակված՝ a1plus.am  հարցման արդյունքները. այս պահին առաջատարը Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է՝ 34 տոկոս: Երկրորդ տեղում «Ելք» դաշինքն է, երրորդում՝ ՀՅԴ-ն։  Հարցմանը մասնակցել է 9240 հոգի։   harcum