Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կիրակի». Ձայները չկեղծելով էլ իշխանությունը կարող է վերարտադրվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
kir

Կիրակի հաղորդաշարի այս թողարկմամբ անդրադարձել ենք հանրապետության 10 համայնքներում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրություններին։ Փետրվարի 12-ին  Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի մարզերի թվով  10 համայնքներում  ՏԻՄ  ընտրություններ էին: Համայնքներից 7-ում տեղի են ունեցել  համայնքի ղեկավարի ընտրություններ, իսկ 3 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ` Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում, փորձարկվել են ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ կիրառվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող սարքավորումները: Ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանի՝ սա ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների իմիտացիա էր, թեեւ այս ընտրություններն անցկացվում էին դեռևս հին ընտրական օրենսգրքով: Գալիք ընտրություններին այլ տեխնոլոգիաների կիրառում եւս սպասվում է, մասնավորապես՝ տեսախցիկների առկայությունը ընտրատեղամասերում։ Ի վերջո, այս բարեփոխումների համար ԵՄ-ն 7 մլն Եվրո է տրամադրել։ Ինչ թերություններ ու առավելություններ ունի նոր տեխնոլոգիաների կիրառումը, ինչու է ժողովուրդն անտարբեր ու չի վստահում որևէ բարեփոխման։ Այս հարցերին կանդրադառնանք հաղորդման ընթացքում, բայց նախ՝ շաբաթվա մարզային իրադարձությունները՝ համառոտ։ Թողարկման համար նյութեր են պատրաստել «Ցայգ» և «Սոսի» ՀԸ-ները։ Թողարկման հյուրերն են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը և Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Գագիկ Բաղդասարյանը։