Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զարուհի Փոստանջյանը դուրս եկավ «Ժառանգություն»-ից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
0f802fc5bcad6ec8b227494e511686ce

Հարգելի «Ժառանգություն» կուսակցության անդամներ, Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից:

Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Հայտնում եմ ձեզ, որ դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը: Հարգանոք` Զարուհի Փոստանջյան 20.02.2017թ.