Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ.«Ռուս-վրացական նոր պայմանավորվածություններ. ՀՀ-ն կունենա՞ այլընտրանքային ճանապարհ դեպի ՌԴ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Verin-Lars1-1

 Փետրվարի 20-ին, ժամը 13:00-ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակըՀանրային լրագրության ակումբի հետ համատեղ «Մեդիա կենտրոն»-ում կանցկացնի քննարկում՝ «Ռուս-վրացական նոր պայմանավորվածություններ. ՀՀ-ն կունենա՞ այլընտրանքային ճանապարհ դեպի ՌԴ» թեմայով (հասցե` Սարյան 30, 2-րդ հարկ):

Միջոցառման նպատակն է Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի փորձագետների մասնակցությամբ քննարկել Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի տարածքներով կոմունիկացիոն ուղիների վերաբացման եւ փոխադարձ առեւտրի զարգացման շուրջ պաշտոնական Մոսկվայի եւ Թբիլիսիի՝ վերջերս ձեռք բերած համաձայնությունը: Թեման արդիական է այնքանով, որ Ռուսաստանն ու Վրաստանը կատարել են մի քայլ, որ 2008 թ. «հնգօրյա պատերազմից» ի վեր չէր հաջողվում իրականացնել: Մոսկվան ու Թբիլիսին որոշել են, շրջանցելով սուր քաղաքական հարցերը, համագործակցել առեւտրի եւ ճանապարհների վերագործարկման հարցում:  Խոսքը Վրաստանի եւ Ռուսասատնի միջեւ դեռեւս 2011 թ. կնքված «Առեւտրային միջանցքների» պայմանագրի վերակենդանացման մասին է: «Մենք համաձայնել ենք առաջ շարժվել փոքր քայլերով: Մենք պայմանավորվել ենք քննարկել հարցեր, որոնք կարելի է լուծել՝ չանցնելով կարմիր գծերը», - Պրահայում ՌԴ փոխարտգործնախարար Գեորգի Կրասինի հետ բանակցություններից հետո հայտարարել էր Ռուսաստանի հետ կապերի գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: Ռուսաստանի եւ Վրաստանի առեւտրային միջանցքները, որոնք անցնելու են Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքներով, պետք է գտնվեն ոչ թե կողմերի, այլ միջնորդ երկրի վերահսկողության ներքո: Այսինքն՝ կողմերը կարողացել են գոնե նախնական համաձայնության գալ այնպիսի վիճելի եւ անլուծելի թվացող հարցերի շուրջ, ինչպիսիք են մաքսակետերի տեղեկայումը եւ սահմանային վերահսկողությունը: Այս համաձայնությունը, ըստ փորձագետների, կենսական նշանկություն ունի նաեւ Հայաստանի համար: Նախ Վրաստանը միակ պետությունն է, որ ցամաքային շանապարհով կապում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հետ, եւ այս տեսնակյունից դեպի ՌԴ ցամաքային կապի դիվերսիֆիկացիան կարեւոր է Հայաստանի համար: Սա հնարավորություն կտա գործարկել Հարավային Օսեթիայի ավտոճանապարհը, ինչն էական նշանակություն ունի ՀՀ-ի համար, քանի որ Վերին Լարսի անցակետի աշխատանքը մեծապես կախված է եղանակի «քմահաճույքից»: Մյուս կողմից այս համաձայնության իրականացման պարագայում կարող է ստեղծվել հնարավորություն Հայաստան-Ռուսաստան երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման համար: Միջոցառման նպատակն է տեղական լրատվամիջոցների լուսաբանման օգնությամբ բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը տվյալ թեմայի շուրջ: Քննարկման բանախոսներն են՝ Ստեփան Գրիգորյան, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ատոմ Մարգարյան, ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Անդրեյ Արեշեւ, ՌԴ ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կոնտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով փորձագետ (տեսազանգի միջոցով Մոսկվայից) Գիա Խուխաշվիլի, Վրաստանի Զարգացման ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ (տեսազանգի միջոցով Թբիլիսիից): Քննարկումը կանցկացվի ռուսերեն լեզվով: