Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան գլորվել է ձորը. երկու հոգի տեղափոխվել է հիվանդանոց

Պաշտոնական
avtovtar

Փետրվարի 19-ին, ժամը 19:05-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շինարարների փողոցից դեպի Վաչագան գյուղ տանող հատվածում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսով չափ կախվել դեպի ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Mercedes E320 մակնիշի 34 TN 935 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50մ գլորվել ձորը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել 1993 թ. ծնված Գ. Թ.-ին և 1991 թ. ծնված Ա. Ա.-ին: Վերջիններս տեղափոխվել են Կապան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: ՀՀ ԱԻՆ