Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելգիայի Թագավորության պատվիրակները այցելել են Արցախի խորհրդարան

Պաշտոնական
unnamed-24-2

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեին միջազգային դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող Բելգիայի Թագավորության պատվիրակության անդամներ Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիա-Բրյուսելի դաշնության խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին: Խորհրդարանի նախագահը, կարևորելով հանրաքվեին միջազգային դիտորդների ներկայությունը, նշել է. «Մենք արդեն երրորդ անգամ ենք կազմակերպում հանրաքվե և կարևորում ու հաշվի ենք առնում այն օբյեկտիվ գնահատականները, որոնք ներկայացվում են դիտորդների կողմից»: Այնուհետև Աշոտ Ղուլյանը պատասխանել է Բելգիայի ներկայացուցիչների մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Սահմանադրության նախագծով նախատեսված կառավարման համակարգի առանձնահատկություններին և պետության գործունեության կարևոր ոլորտներում առաջարկվող փոփոխություններին: Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը: