Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը շարունակում է պայքարը Անգլիայի գավաթի համար (տեսանյութ)

Սպորտ
unnamed-23-2

Անգլիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Մանչեսթեր Յունայթեդը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, արտագնա խաղում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ ցածր լիգայի ներկայացուցիչ «Բլեքբեռնի» նկատմամբ: Խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Դենի Գրեհեմը: Տասը րոպե անց Մարկուս Ռեշֆորդը վերականգնեց հավասարակշռությունը, իսկ երկրորդ խաղակեսի 75-րդ րոպեին հաղթական գոլը խփեց փոխարինման մտած Զլատան Իբրահիմովիչը: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին եւ իր թիմին օգնեց մտնելու քառորդ եզրափակիչ փուլ: Թվերթերի քվեարկության արդյունքում  ֆուտբոլասերների մեծամասնության կարծիքով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է  ճանաչվել  Հենրիխ Մխիթարյանը: Հայաստանի ազգային թիմի անդամ այս խաղի ընթացքում դարձավ գոլային փոխանցման հեղինակ և մասնակցեց ամբողջ խաղին: «Կարմիր սատանաների» հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությունից հետո: