Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սասնա ծուռը դադարեցրել է հացադուլը

Կարևոր լուրեր Հասարակություն
ashot-Petrosyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանն այսօրվանից դադարեցրել է իր հացադուլը՝ ի պաշտպանություն հաց բերող Արթուր Սարգսյանի։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում տեղեկացրեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը, իր այս քայլը Աշոտ Պետրոսյանը բացատրել է նրանով, որ չի ցանկանում իր քայլով ուշադրությունը շեղել հաց բերող Արթուր Սարգսյանի պահանջից։ Նա միաժամանակ մնում է պահանջատեր։ 5 օր Աշոտ Պետրոսյանը գտնվեց հացադուլի մեջ։ Իսկ խմբի անդամներից Արայիկ Խանդոյանը դեռ գտնվում է հացադուլը շարունակում է․ «Գանգատներ չուներ, միայն գլխացավեր եւ գլխապտույտներ ուներ, ինչպես նաեւ երիկամներն են ցավում։ Նաեւ իջնում է Արայիկ Խանդոյանի ճնշումը»,- ասաց նրան այսօր տեսակցած պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Արայիկ Խանդոյանը եւս, ի աջակցություն Արթուր Սարգսյանի է հացադուլ հայտարարել։ Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին հաց բերողի խափանման միջոցը եւ փետրվարի 10-ի նս գտնվում է հացադուլի մեջ՝ այս կերպ իր բողոքն արտահայտելով նախաքննական մարմնի որոշման դեմ ։