Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանում փլուզվել է տներից մեկի քարե պարիսպը

Պաշտոնական
pluzum1

Փետրվարի 19-ին, ժամը 11:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի 11-րդ փողոցի տներից մեկի քարե պարիսպը փլուզվել է (տուժածներ չկան). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզել է տներից մեկի քարե պարիսպի (ընդհանուր 60 քմ) մոտ 20 քմ հատվածը, իսկ մոտ 40 քմ հատվածում առկա է փլուզման վտանգ: Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: *** Փետրվարի 19-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Մահարու փողոցի տներից մեկի (երկհարկանի) տանիքը ձյան ծանրությունից փլուզվել է, սյուները թեքվել են դեպի մոտակա տները (տուժածներ չկան). անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել  մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է Ա. Դ.-ին պատկանող տան (կառուցված 1990 թ.) տանիքը` մոտ 190 քմ (տան դրսի առջևի պատին, շքամուտքի և լոգարանի առաստաղին առաջացել են ճաքեր: Տան բետոնյա ծածկը և քարերը պոկվել, ընկել են թիվ 105 տան տանիքին, ինչի հետևանքով վնասվել է նաև տանը կից բնակելի շինության տանիքի ծածկը՝ մոտ 12 քմ, ինչպես նաև փակվել թիվ 101 տուն տանող ճանապարհը: Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՃԿԱԿ-ում ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: Փրկարարներն սահմանազատել են տարածքը, հատուկ տեխնիկայի օգնությամբ ապամոնտաժել և հեռացրել բետոնյա սյուները: