A
A
«Ալաշկերտը» անսովոր պայմաններում է խաղացել ԱՄՆ-ում
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը», որը ներկայումս ուսհավաք է անցկացնում ԱՄՆ-ում, ստուգողական առաջին խաղում 0:2 հաշվով պարտվել է «Լոս Անջելես Գալաքսին»: Ալաշկերտցի ֆուտբոլիստներն արդեն խաղից առաջ անհավասար վիճակում են հայտնվել, քանի որ հանդիպումն անցկացվել է ամերիկյան ֆուտբոլի խաղադաշտում, որը բոլոր առումներով անսովոր է եվրոպական ֆուտբոլ խաղացողների համար: Հանդիպման տեսությունը կարող եք դիտել այս կայքէջում Հայաստանի չեմպիոնը հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 20-ին, «Վենդետա Քաունթի Ֆյուժոն» թիմի հետ: Ստուգողական վերջին խաղում ալաշկերտցիները ուժերը կչափեն «Ռեալ Սոլթ Լեյքի» հետ, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը: