Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեքը նոր, հինգը՝ հին չեմպիոններ

Սպորտ
unnamed-16-2

Ազատ ոճի ըմբշամարտի 2017թ Հայաստանի մեծահասակների առաջնությունն ավանդույթի համաձայն կայացավ Երեւանի խուլերի մշակույթի եւ սպորտի հանրապետական մարզապալատում: Երկու օրվա պայքարում հայտնի դարձան հանրապետության չեմպիոններն ու մրցանակակիրները: Ահա նրանք. 57 կգ քաշային կարգ՝ 1. Գարիկ Բարսեղյան, 2. Մխիթար Գրիգորյանն, 3. Խորեն Թեմուրյան, Օհան Գիչինյան 61 կգ` 1. Վոլոդյա Ֆրանգուլյան, 2. Վաղինակ Մաթեւոսյան, 3. Աշոտ Վելիցյան, Արթուր Պապոյան 65 կգ՝ 1. Նարեկ Սիրունյան, 2. Գեղամ Գալստյան, 3. Արթուր Բաղդասարյան, Գագիկ Ակուլյան 70 կգ` 1. Վալտեր Մարգարյան, 2. Խաչատուր Պապիկյան, 3. Արման Անդրեասյան, Մհեր Մկրտումյան 74 կգ՝ 1. Գրիգոր Գրիգորյան, 2. Վարուժան Կուջոյան, 3. Իշխան Պողոսյան, Անդրանիկ Գաբրիելյան 86 կգ` 1. Վահե Թամրազյան, 2. Մարզպետ Գալստյան, 3. Հովհաննես Մխիթարյան, Մերուժան Զադոյան 97 կգ՝ 1. Գեորգի Կետոեւ, 2. Շամիթ Աթյան, 3. Արտուշ Գևորգյան, Ռոման Բաղդասարյան 125 կգ` 1. Անդրանիկ Գալստյան, 2. Հովհաննես Մաղաքյան, 3. Գոռ Գալոյան Նշենք, որ քաշային կարգերից հինգում (61, 65, 74, 86, 97 կգ) հանրապետության գործող չեմպիոնները պահպանեցին իրենց տիտղոսը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայատանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանն առաջնության արդյունքներով կկազմավորի նոր ընտրանի: Վերջինիս կազմում հիմնականում կընդգրկվեն լավագույն եռյակում տեղ գտած ըմբիշները: Մեր հավաքականը փետրվարի 23-ից Ծաղկաձորում կանցկացնի ուսումնամարզական առաջին հավաքն այս տարում, իսկ մարտի 10-12-ը Ստամբուլում կմասնակցի Յասար Դողուի անվան միջազգային մրցաշարին: