Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրիտանական կինոարտադրության լավագույն նմուշները Մոսկվա կինոթատրոնում

Հասարակություն
unnamed-13-2

Բրիտանացի կինոռեժիսոր, եվրոպական սուր սոցիալական  կինոյի դասական Կեն Լոուչի «Ես, Դենիել Բլեյքս»  ֆիլմով ազդարարվեց բրիտանական ֆիլմերի հոբելյանական 15- րդ փառատոնի մեկնարկը: Տարիների ընթացքում հանդիսատեսի պահանջին զուգահեռ ավելացել է նաև ֆիլմերի քանակը. առաջիկա յոթ օրերին երևանցիները կվայելեն բրիտանական կինոարտադրության անցած տարվա լավագույն 7 ֆիլմերը: Հանդիսատեսի հետաքրքրության աճի մասին ասացին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգըրեթն ու բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն՝ իրենց բացման խոսքում «Չնայած դրսի ցրտին մենք հավաքել ենք ջերմությունն ու դրանով լցրել այս դահլիճը և շնորհակալ ենք, որ կրկին մեզ հետ եք, ամեն տարի կազմակերպում ենք այս միջոցառումն ու ամեն տարի ընդլայնում ենք այն, քանի որ պահանջարկը գնալով մեծանում է»,- նշեց Արևիկ Սարիբեկյանը: Official opening ceremony of the 15th British Film Festival in Armenia took place at the Moscow Cinema «Այս տարիների ընթացքում մշակույթը մեր ժողովուրդների միջև շփումների կարևորագույն հիմքն է դարձել, ուրախ ենք արձանագրել, որ փառատոնը դարձել է Երևանի մշակութային կյանքի անբաժանելի մասը»,-ասաց դեսպանը Պաշտոնական մասի ավարտից հետո հանդիսատեսը վայելեց Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ֆիլմը. այն պատմում է 59- ամյա տղամարդու մասին, որը առողջական խնդիրների պատճառով պետությունից  սոցիալական աջակցության կարիք ունի և ծանոթանում է նմանատիպ խնդիրներ ունեցող միայնակ մայր Քեթիին:   Առաջիկա օրերին կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը. «Սինգ Սթրիթ» Sing street Ջոն Քարնիի Ոսգե Գլոբուսի նոմինանտ երաժշտական դրաման Դուբլինցի տղայի մասին է, որին ֆինանսական խնդիրների պատճառով մասնավոր դպրոցից տեղափոխում են անվճար հաստատություն. պարզվում է, որ դպրոցը քրիստոնեական է այն էլ խիստ պահպանողական կանոններով, տղան նոր ընկերներ է ձեռք բերում և իր կամքից անկախ ծանոթանում է մի աղջկա հետ, որը կարծես երաժշտական ամսագրերի նկարներից է դուրս եկել: «Այդ ֆանտաստիկ սերը» This Beautiful fantastic Երիտասարդ աղջիկը, որը երազում է մանկական գրքեր գրել կասկածելի ընկերություն է հաստատում իր հարևան տարեց, հարուստ ու մեծամիտ տղամարդու հետ… « Հասուն կյանքի հմտությունները» Adult life skills Ֆիլմը 30- ին  մոտ կնոջ մասին է, որը կարծես դուրս չի եկել պատանեկության շրջանից, իր օրերն անցկացնում է տեսանյութեր նկարահանելով` օգտագործելով մատները որպես դերասաններ… « Այրել, Այրել, Այրել» Burn, Burn, Burn 29-ամյա Դենի մահից հետո Ալեքսն ու Սեֆը հանգուցիալի վերջին ցանկության համաձայն պիտի դիակի փոշին տարածեն Անգլիայով մեկ… Արկածներ: «Ջրհեղեղ» The Levelling Քլովերն իր եղբոր մահվան լուրը ստանալով պետք է վերադառնա հայրական տուն և հանդիպի իր հորը, որի հետ տարիներ չի խոսել. Նա ապշած է, տունը հիմնովին փոխվել է ջրհեղեղից հետո, որը վեց ամիս առաջ ավերել էր շրջանը: «Գրառումներ կուրության մասին» Notes on blindness 1983- ին` որդու ծննդից օրեր առաջ գրող Ջոն Հալլը կուրացավ և որոշեց կյանքին իմաստ հաղորդելու համար օրագիր պահել` ձայնագրություններ անելով աուդիոերիզի վրա: Օրը մեկ ֆիլմ` չորսական սեանսով. Ժամը 17-ին ու 19- ին անգլերեն, իսկ 18- ին ու  20- ին թարգմանությամբ: unnamed-15