Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արգելափակումից դուրս են բերվել մեքենաները և ուղևորները

Հասարակություն
roads2

Փետրվարի 18-ին, ժամը 16:56-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակայքում՝ անտառում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Վրանային ժամանակավոր հենակետից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶել» մակնիշի 31 LU 799 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր): *** Փետրվարի 18-ին, ժամը 08:19-ին ահազանգ է ստացվել, որ Հ-38 ավտոճանապարհի Գետիկ-Բերդ հատվածում ավտոմեքենաները ձնաբքի պատճառով չեն կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2105» մակնիշի 34 RF 882 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղևոր), իսկ «ՎԱԶ-2107» մակնիշի 35 CA 274 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին և 3 ուղևորներին տեղափոխել՝ Թթուջուր գյուղ: Հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 35 CA 274 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 18-ին, ժամը 04:22-ին ահազանգ է ստացվել, որ Արգավանդ-Գետափնյա ավտոճանապարհին՝ դաշտամիջում, ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106» մակնիշի 34 PC 608 պետհամարանիշով ավտոմեքենան: *** Փետրվարի 18-ին, ժամը 03:31-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այգավան գյուղի վերջնամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները «Mercedes c180» մակնիշի 50 ZQ 077 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին և թվով 2 ուղևորների տեղափոխել են Այգավան գյուղ: *** Փետրվարի 18-ին, ժամը 02:46-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 33-րդ կմ-ին՝ Վարդենյաց լեռնանցքում, «ՎԱԶ-2107» մակնիշի 35 AT 859 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 35 AT 859 պետհամարանիշով ավտոմեքենան (4 ուղևոր): *** Փետրվարի 18-ին, ժամը 01:53-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածավան-Արտենի ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Արագածավան-Արգինա ավտոճանապարհի 6-րդ կմ-ին արգելափակումից դուրս են բերել «Lexus GX470» մակնիշի 70 TA 070 պետհամարանիշով ավտոմեքենան (5 ուղևոր):