Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զինծառայողը հայտնաբերվել է գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային վնասվածքով

Պաշտոնական
qnnchakan-komite

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանի մահվան հանգամանքները։ Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Լեռնիկ Ալեքսանդրի Օսյանը գլխի ճակատային շրջանում մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է  փետրվարի 18-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում,  N զորամասի  պահպանության շրջանի մարտական դիրքում: Նախնական տվյալներով՝ մահացու վնասվածքը Լ.Օսյանն ստացել է իրեն ամրակցված գնդացրով: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:   ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին