Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են ՀՀ և ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցեր

Կարևոր լուրեր Պաշտոնական
agn-1

Փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսին: Զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրոպական միություն նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքը: Էդվարդ Նալբանդյանը և Դիմիտրիս Ավրամոպուլոսն անդրադարձան երեք տարի առաջ ուժի մեջ մտած Հայաստանի և ԵՄ միջև մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի մասին համաձայնագրերի հաջող իրագործմանը։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստանի և Եվրոպական միության միջև մուտքի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին առնչվող հարցերի վերաբերյալ: Ավարտելով այցելությունը Մյունխեն՝ Էդվարդ Նալբանդյանը ուղևորվեց Երևան: ԱԳՆ