Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիան դատապարտում է Արցախի հանրաքվեն. ermenihaber

Կարևոր լուրեր Քաղաքականություն
turkiye_den_cok_sert_aciklama_karari_tanimiyoruz_8574904

Թուրքիայի արտգործնախարարությունը (ԱԳՆ) Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  հայտարարության մեջ մասնավորապես նշվել է, որ Թուրքիան չի ճանաչելու այդ հանրաքվեի արդյունքները: «Դա վնաս կհասցնի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ և մնայուն լուծում գտնելու համար գործադրվող ջանքերին: Մեր երկիրը դատապարտում է այդ գործողությունը, որը Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության մի նոր խախտում է: Թուրքիան չի ճանաչի այդ հանրաքվեն և դրա արդյունքները»,- ասված է հայտարարությունում: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում