Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երբ ես սիրեցի գիրքը. «Ա1+բլոգ»

Հասարակություն
13e56edd322f93edec26a58ba9b7b15d

Պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը: «Նավապետ Գրանտի որդիները» առաջինն էին, ում հանդիպեցի մեր հարևանուհու թեթև ձեռքով, ով այդ ժամանակ իմ իմացած ամենագեր կանանցից էր: Այդ գրքից հիմա ոչինչ չեմ հիշում, ինչպես երբ չեն հիշում առաջին սերը, չնայած հասկանում են, որ դրանով են սիրել սովորել: Հիմա ինձ առանց գիրք հազվադեպ են տեսնում, նույնիսկ «գրադարանի աղջիկ» են ասում: Գրադարանում ինձ գիտեն դեմքով, նույնիսկ ամեն նոր սկսվող գրադարանային տարի անձնական տվյալներս թարմացնելիս, երբ տեսնում են, որ բնակությանս հասցեն չի փոխվել, հարցնում են. «Հըն, ի՞նչ անձնական նորություն:» «Կարդացածս գրքերի թիվը»,-կատակում եմ, պայուսակիս մեջ խնամքով դնում հերթական «սերս» ու դուրս գալիս: Երբ ես սիրեցի գիրքը, գազանանոցի ճանապարհի խցանումները, հերթերը և ամեն տեսակ ժամանակատար սպասումները դարձան պակաս նյարդայնացնող: Հիմա մեկ-մեկ նույնիսկ ուրախանում եմ, երբ ստիպված եմ լինում ինչ-որ մեկին կամ մի բանի սպասել, քանի որ այն դառնում է լրացուցիչ առիթ մի քանի էջ ավել կարդալու համար: Անժելա Գրիգորյանի «սիրո» մասին ավելին՝ այստեղ