Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեբանի կարիք կա նույնիսկ դայակի ընտրության հարցում (տեսանյութ)

Հասարակություն
eda

Էդան մի քանի ամիս հետո կավարտի բուհը:  Սովորում է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի հատուկ հոգեբանության բաժնի 4-րդ կուրսում: «Մեր մասնագիտությունը այն միակ մասնագիտություններից է, որ չի կարելի բողոքել թե աշխատանք չկա, որովհետեւ հաստիքները բոլոր ուսումնական հաստատություններում ավելացել են, մանկապարտեզներից սկսած մինչեւ տեղային գնահատման կենտրոններ»,-  ասում է Հատուկ հոգեբանության 4-րդ կուրսի ուսանողուհի Էդա Քալաշյանը: Հատուկ կրթության ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին։ Այսպիսի ֆակուլտետ միայն ՀՊՄՀ-ում  կա։ Ներառական կրթական համակարգի  ներդրմամբ՝  այս  շրջանավարտների պահանջարկը հետզհետե ավելանում է: «Մեր մասնագետները ոչ միայն կրթական ոլորտում են աշխատում, այլեւ կլինիկաներում, հատուկ կենտրոններում, աշխատանքի խնդիր չունենք, որովհետեւ  շատ պահանջված մասնագիտություն է; Հիմա նկատել ենք,  որ անգամ դայակ ընտրելիս ծնողները հենց մեր ֆակուլտետի շրջանավարտներին են նախընտրում»,- նշում է ՀՊՄՀ  Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը: Այս պահին Ֆակուլտետում 1147 ուսանող է սովորում։ Տարեկան մոտ 160 շրջանավարտ ստանում է լոգոպետի, հատուկ հոգեբանի, հատուկ մանկավարժի կամ  այլ նման մասնագետի դիպլոմ։  Իհարկե, ոչ բոլոր  շրջանավարտներն են գտնում աշխատանք, սակայն, ըստ ֆակուլտետի դեկանի,   դրա պատճառը ոչ թե աշխատատեղի բացակայություն է , այլ շրջանավարտի  ցանկությունը: Հանրակրթական բոլոր դպրոցները մինչև 2025թ. պետք է դառնան ներառական, հասանելի և մատչելի լինեն բոլոր երեխաների համար։  Սակայն առայժմ գործընթացը հուսադրող չէ։   Հանրակրթական 1464 դպրոցներից միայն 260-ն են պաշտոնապես համարվում ներառական կրթություն իրականացնող։ Մանրամասները՝ տեսանյութում