Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

««Սասնա ծռեր»-ի անդամի մարմնում բեկորի  18  մասնիկ կա»

Քաղաքականություն
Hovhannes-Harutyunyan-nkar

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի   ոտքի մեջ  բեկորի 18 մասնիկ կա: «Եվ Հովհաննեսը զգում է, թե ինչպես են այդ բեկորները շարժվում, ինչը եւս անհանգստացնում է պաշտպանյալիս»,- այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը: «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը հրազենային վիրավորում էր ստացել անցած տարվա հուլիսի 26-ի գիշերը՝ ոստիկանության հետ փոխհրաձգության արդյունքում։ Նրան մեղադրանք է առաջադրվել շենք շինություններ գրավելու, զենք զինամթերք կրելու համար։ Գործը դեռ նախաքննության փուլում է։ Հովհաննես Հարությունյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Բուժումը քաղաքացիական հիվանդանոցում շարունակելու համար փաստաբանը դիմել է  Եվրադատարան։ Կառավարությունը երեկ պատասխանել է  ՄԻԵԴ հարցերին՝ «Սասնա ծռեր»-ի անդամի առողջության մասին։ « Եվրոպական դատարանի արձագանքից հետո Հովհաննեսին արդեն մեկ շաբաթ է, ինչ տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմաս, այնուամենայնիվ, խնդիրը մնում է նույնը, հետևաբար, նաեւ պահանջն է նույնը՝ Հովհաննես Հարությունյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց և բուժել»,- ավելացրեց պաշտպանը: Պաշտպանը հույս ունի, որ Եվրադատարանը քայլեր կձեռնարկի և կնպաստի, որ Հովհաննես Հարությունյանը տեղափոխվի մասնագիտացված հիվանդանոց, և կապահովվի նրա բուժումը: