Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայազգի ալպինիստը հաղթահարել է Ամերիկայի ամենաբարձր լեռը

Սպորտ
unnamed-9-3

Բեյրութահայ ալպինիստ Ավետիս Կալպակյանը հաղթահարել է Արեւմտյան կիսագնդի ամենաբարձր լեռնագագաթը՝ արգենտինական Ակոնկագուան, որը ծովի մակերեսից գտնվում է 6962 մ բարձրության վրա: «Ես կրկին Ակոնկագուայի գագաթին եմ, հինգ տարի անց: Դա անչափ դժվար վերելք է, որը սկսվում է 5960 մետրից, «գերմանական» ճամբարից: Այն տեւեց մոտ 10 ժամ, իսկ վայրէջքը պահանջեց եւս 4 ժամ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է հայազգի ալպինիստը: Նշենք, որ Ավետիս Կալպակյանը արդեն հաղթահարել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների, Եվրոպայի, Աֆրիկայի, Ավստրալիայի ամենաբարձր գագաթները: Նրա համար առայժմ անհաղթահարելի է մնում Ասիայի, այսինքն, աշխարհի ամենաբարձր գագաթը՝ Էվերեստը (8848մ): Ի դեպ, նա գագաթին լուսանկարվել է Հայաստանի եռագույնով: