Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայնակ Գայլը հացադուլ է հայտարարել

Քաղաքականություն
arayik

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը գտնվում է հացադուլի մեջ։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Հացադուլ հայտարարելով, Արայիկ Խանդոյանը իր աջակցությունն է հայտնում հացադուլի մեջ գտնվող, «հաց բերող» անունը ստացած Արթուր Սարգսյանին։ Սասնա ծռերին օժանդակելու մեջ մեղադրող Արթուր Սարգսյանի խափանման միջոցը նախաքննական մարմինը փոխել է կալանքով։ Ի նշան բողոքի՝առողջական տարբեր խնդիրներ ունեցող Արթուր Սարգսյանն արդեն 8 օր է գտնվում է հացադուլի մեջ։ Փետրվարի 15-ից, ի աջակցություն  Արթուր Սարգսյանի, հացադուլ է սկսել նաեւ Սասնա ծռերից՝  Աշոտ Պետրոսյանը։