Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԴԿ-ն արդարացում չի փնտրում ընտրություններին չմասնակցելու համար. հայտարարություն

Քաղաքականություն
90448ee6f32115788d247d9493f1098e

Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) Հանրապետական խորհուրդը փետրվարի 16-ին, իր լիազորությունների սահմաններում, որոշեց չմասնակցել ապրիլին կայանալիք միջոցառմանը՝ խորհրդարանական ընտրություններին: Պատճառները հիմնավոր են, սակայն այսօր զերծ կմնանք դրանք հրապարակելուց, որպեսզի ոմանց չթվա, թե արդարացում ենք փնտրում: Ապրիլյան միջոցառման վերաբերյալ քաղաքական և բարոյական մեր գնահատականները կներկայացնենք ընտրությունների ավարտին: Մինչ այդ, ՀԴԿ կառույցները, մեր համակիրները կստեղծեն փաստահավաք խմբեր, որոնց առաքելությունը կլինի արձանագրել ընտրական գործընթացի հակաիրավական, հոռի երևույթները: Ափսոսանք հարուցող հիմնական հարցն այն է, որ մեր կուսակցության գլխավոր խնդիրն էր՝ գալով իշխանության, կազմաքանդել առկա տնտեսական, սոցիալական և քաղաքական համակարգը և քայլ առ քայլ ձևավորել հասարակական հարաբերությունների և կառավարման արդար համակարգ, ինչը ընտրապայքարին մասնակից որևէ այլ քաղաքական ուժ, որպես նպատակ, չի հռչակել: Ընդամենը խոսվում է իշխանափոխության և մի քիչ էլ համակարգի ձևափոխման մասին: Կուզենայինք, որ ժողովրդավարական սկզբունքներ դավանող քաղաքական միավորները հաջողություն ունենային, սակայն առկա արգելանքները և ՀՀ ընտրական օրենսգրքում ներդրված ականները վիճակը շտկելու որևէ առաջընթաց թույլ չեն տալու:   Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական խորհուրդ