Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վահան Շիրխանյանին չեն տեղափոխի (տեսանյութ)

Քաղաքականություն
28a6f16189ae170f2e7d54b9123d94a0

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան  Շիրխանյանին «Երեւան-Կենտրոն»-ից  չեն տեղափոխի այլ ՔԿՀ : «Երբ  իրեն ցանկանում էին տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ, եւ մենք բողոքարկեցինք ամեն հնարավոր ատյաններ՝ այդ թվում դիմեցինք նաեւ Եվրոպական դատարան: Եվրոպական դատարանի հարցերից մեկն էլ վերաբերում էր այն հանգամանքին, թե ինչու է անհրաժեշտ այս  առողջական վիճակի պայմաններում իրեն տեղափոխել ավելի հեռու ՔԿՀ»,- ասաց պաշտպան Հայկ Ալումյանը: Վահան Շիրխանյանը կալանավորվել է զինված խմբի գործով:  Նա ինքնուրույն չի կարողանում ներկայանալ դատական նիստերին՝ խնդրելով իրեն տրամադրել պատգարակ:  «Եթե դատարանի դահլիճի շեմին հասցնեն, հետո թեւանցում արած ինչ-որ մեկին կարողանա գալ իր տեղը զբաղեցնել, դա նորմալ է:  Ուղղակի 20-25 րոպեից ավել չի կարողանում նստած մնալ, ինքը հիմա ողնաշարի շատ մեծ խնդիր ունի: Եթե այդ ամեն ինչը ապահովեն, ինքը կգա, ուզում է գալ»: Դատարան նիստերը նրա չներկայանալու պատճառով պարբերաբար հետաձգվում են: Բայց այսօրվա նիստի հետաձգման պատճառը գործով ամբաստանյալներից մեկի պաշտպանի արձակուրդում գտնվելն էր: Գործով դատական նիստը կշարունակվի մարտի 10-ին: