Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրոք, իմ առանձնասենյակում Պավլիկ Մանուկյանի հետ միջադեպ եղել է». Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
seyran-oskanyan

«Անսխալական մարդիկ չեն լինում… Իրոք, իմ առանձնասենյակում Պավլիկ Մանուկյանի հետ միջադեպ եղել է, բայց բաժակի մեջ թքելու…, ես նույնիսկ անհարմար եմ զգում, նման բան չի եղել»,- այսօր Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց ցուցակը գլխավորող՝ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ Սեյրան Օհանյանը 2005-ին Արցախում պաշտոնավարելու ժամանակ Պավլիկ Մանուկյանին ծեծել է իր աշխատասենյակում և թքել նրա բաժակի մեջ: Սեյրան Օհանյանը նաև վստահեցրեց, թե հետո երկարատև աշխատանք են ունեցել Պավլիկ Մանուկյանի հետ և իրենց հարաբերությունները բավականին բարձր մակարդակի են եղել. «Իմ պաշտոնավարման տարիներին Պավլիկ Մանուկյանի և նրա ընկերների հետ ունեցել եմ լավ հարաբերություններ և փորձել եմ աջակցել բոլոր հարցերով»: Հարցին, թե ի՞նչ միջոցներով է ձեռք բերել  Վահագնի թաղամասում իր առանձնատունը, Սեյրան Օհանյանը պատասխանեց, թե Վահագնի թաղամասում հողակտոր իրեն 2008-ին նվիրել է անձամբ Վահագն Հովնանյանը, որը հետո վաճառել է և այսօր այդտեղի առանձնատանը բնակվում է վարձով: Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն: Հարցին Սեյրան Օհանյանը խուսափողական պատասխան տվեց. «Անկասկած հասկանալի է՝ խորը հակասություն կա իշխանությունների եւ ժողովրդի միջեւ, վստահությունը քրգործերի նկատմամբ մտածելու տեղիք է տալիս: Մենք ժողովրդին չհավատալու իրավունք չունենք» ։ Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների բացահայտման հարցին՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ մարտի 1-ի հարցում համապատասխան աշխատանք կատարել եւ կատարում են ներկայիս իշխանությունները: «Այնտեղ բանակի ներգրավվածությունը կոնկրետ մարտի 1-ին բացակայում է: Եթե մենք գանք իշխանության, մենք անպայման այն ավարտին կհասցնենք»: