Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահին (տեսանյութ)

Պաշտոնական
ed

Փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանիին: Երկուստեք արժևորվեց բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, և մտքեր փոխանակվեցին փոխայցելությունների կազմակերպման, առևտրատնտեսական համագործակցության շուրջ։ Զրուցակիցները քննարկեցին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսության բացման հետ կապված հարցեր: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Քուրդիստանի իշխանությունների կողմից ցուցաբերվող համակողմանի աջակցության կապակցությամբ։ Հայաստանի արտգործնախարարի խնդրանքով Քուրդիստանի ղեկավարը ներկայացրեց Իրաքում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում արձանագրված վերջին զարգացումները։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը և Իրաքյան Քուրդիստանի նախագահն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցերի: