Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրազեկում բնակության վայրի հաշվառման մասին

Հասարակություն
passport

ԻՐԱԶԵԿՈՒՄ ԸՍՏ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքում տեղեկացնում է. Ըստ բնակության վայրի հաշվառման եղանակներից մեկն է նաև տվյալ բնակելի տարածության սեփականատիրոջ համաձայնությամբ գործընթացի կազմակերպումը: Նախ անհրաժետ է նշել, որ եթե սեփականատերերը մի քանիսն են, բոլորը պարտադիր պետք է տան գրավոր համաձայնություն: 1. Եթե սեփականատերը անձամբ չի կարող ներկայանալ անձնագրային ծառայություն, համաձայնությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով: 2.Նոտարի կողմից վավերացված համաձայնություն ներկայացնելու դեպքում պարտադիր պետք է նշված լինի այն անձի տվյալները, ում ցանկանում է սեփականատերը հաշվառվի: Պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ որպես համաձայնություն ներկայացվող փաստաթղթում նշված է, որ սեփականատերը համաձայն է իր հասցեում հաշվառվի ցանկացած անձ: Նման բովանդակությամբ փաստաթուղթը չի համարվում պատշաճ համաձայնություն և հաշվառվող անձի դիմումը կմերժվի: