Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանն իր աշխատանքը ԱԺ-ում չի պլանավորում (տեսանյութ)

Քաղաքականություն
davit

Ինչո՞ւ ՀՀԿ համամասնական ցուցակում չկա ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անունը, հարցին այսօր նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց. «Քանի որ ես չեմ պլանավորում իմ աշխատանքը ԱԺ-ում»: Իսկ թե ինչու ՀՀԿ-ն որոշեց, որ համամասնական ցուցակը պետք է առաջնորդի Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արդյոք դա նշանակո՞ւմ է  ուժային մեթոդներով հարց լուծել, նա նշեց. «Լրացուցիչ մեկնաբանության կարիք չունեմ»: ՀՀԿ խոստումները, թե նոր ԱԺ-ում որակական նոր փոփոխություններ են լինելու, կարծես թե իրական չեն՝ հաշվի առնելով  իշխող կուսակցության ներկայացրած ցուցակը, որտեղ ոչ միայն գրեթե նույն դեմքերն են, այլեւ սկանդալային տարբեր իրավիճակներում հայտնված անձինք, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ցավոք սրտի, ժողովրդավարությունը չի լուծում բոլոր խնդիրները, սակայն միաժամանակ ավելի լավ լուծում այս պահին մենք չունենք, քան ժողովրդի ընտրությունն է: Ներկուսակցական պայքարը շատ բնական է հենց այս ԸՕ-ով: Սա ժողովրդավարության կարեւորագույն գործիքներից մեկն է, ու բոլոր փորձերը աղավաղելու, ժողովուրդն է  տալու այդ բոլոր հարցերի պատասխանները»: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին եւ ոստիկանության դերակատարմանը, ապա պարոն Հարությունյանը նշեց, որ այս պարագայում կաշառք մեկը տալիս է, մյուսը՝ վերցնում. «Ամեն ինչի մասին կարող են լինել խոսակցություններ, սակայն պետք է դիմում. երբ երկու հոգի միմյանց հետ մտնում են հանցավոր համագործակցության մեջ, անհրաժեշտ է առնվազն մեկը, որ դրա մասին ահազանգի: Ինչքան էլ ասենք, որ ոստիկանությունը պետք է ուշադիր լինի, միեւնույնն է՝ այն չի կարող ներխուժել երկու անձանց հարաբերությունների մեջ, եթե որեւէ մեկը չի ահազանգել: Մենք օրենսդրորեն ներում մտցրեցինք այն անձանց նկատմամբ, որոնք ընտրակաշառք վերցնողն են. նա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե ինքն է դիմում կամ աջակցում բացահայտմանը: Անձինք այդ առումով մտավախության տեղ չունեն, սակայն նրանք պետք է լինեն ակտիվ»: