Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԸՀ-ն քաղաքական զսպվածություն է ցուցաբերում» (տեսանյութ)

Քաղաքականություն
cbdcfcbe674a45d4c9b5ad429f6a93a6

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ ներկայացրեց ԱԺ ընտրություններին առաջադրված քաղաքական ուժերի մասին տեղեկություններ` նշելով, որ գրանցվել է 4 դաշինք, 5 կուսակցություն։ Ամենից շատ թեկնածու գրանցվել է Կոտայքի մարզում` 110, իսկ ամենաքիչը` Արագածոտնի եւ Տավուշի մարզերում` 60-ական թեկնածու։ Նոր ԸՕ համահեղինակներից Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը չցանկացավ խոսել ՀՀԿ ցուցակում իր անվան բացակայության մասին` ասելով, թե դա ոչ կոռեկտ հարց է` ԿԸՀ-ում անդրադառնալ այդ թեմային։ «ԿԸՀ-ն քաղաքական զսպվածություն է ցուցաբերում»,-ավելացրեց Տիգրան Մուկուչյանը։