Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծուռ» Թաթուլ Թամրազյանին դատարան չէին բերել

Քաղաքականություն
tatul-1

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր նշանակված  «Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանին ապօրինի անազատության մեջ պահելու վերաբերյալ դատական նիստը չկայացավ: Նրան չէին բերել դատարան: Հեռախոսազանգով նրա պաշտպան Մոնիկա Մարգարյանին դատարանից  հայտնել են, որ հնարավոր չի եղել ապահովել նրա ներկայությունը: Դատավոր Մանուշակ Պետրոսյանի  աշխատակազմից նաեւ տեղեկացրել են, որ  թեև Թաթուլ Թամրազյանը իր ներկայությունը ապահովելու վերաբերյալ դիմում չի ներկայացրել, սակայն դատավորը ցանկացել է նրա ներկայությունը ապահովել: Իսկ պաշտպանն արդեն երկու շաբաթ է՝ չի կարողանում տեսակցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Թաթուլ Թամրազյանին: Առանձնազրույց ունենալուց առաջ փաստաբանին ցանկացել են խուզարկել, ինչին  Մոնիկա Մարգարյանը դեմ է եղել: 26-ամյա   Թաթուլ Թամրազյանը եւ նրա պաշտպանը  բողոքարկում են քննիչի անգործությունը: Նա հուլիսի 17-ից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ վիրավորվել է եւ մինչեւ օգոստոսի 6-ը առանց կարգավիճակի գտնվել «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Հարազատներին եւ փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել նրան, հեռախոսազրույց ունենալ: