Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը վատառողջ է (տեսանյութ)

Սպորտ
heno

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումը: «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում ընդունել է ֆրանսիական «Սենտ-Էտյենին» եւ ի հաշիվ Զլատան Իբրահիմովիչի հեղինակած հեթ-տրիկի 3:0 հաշվով խոշոր հաղթանակ է տարել: Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին չի ընդգրկել ոչ միայն մեկնարկային, այլեւ՝ պահեստային կազմում: Ըստ «Մանչեսթեր Յունայթեդի» թվիթերյան էջի ունեցած տվյալների, հայազգի ֆուտբոլիստը վատառողջ է եղել, այդ իսկ պատճառով չի կարողացել մասնակցել «Սենտ-Էտյենի» հետ հանդիպմանը: