Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ. ո՞ւմ կընտրեիք. ՀԱՐՑՈՒՄ (տեսանյութ)

Հասարակություն
YNTRUTYUN

Հայաստանի խորհրդարանի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ: Դրանցից   4-ը դաշինք են, 5-ը՝ կուսակցություն: Ընտրություններին մասնակցելու համար առաջադրման փաստաթղթեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրել են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Դաշնակցությունը, «Հայկական վերածնունդ»-ը, «Ազատ դեմոկրատներ»-ը և Հայաստանի կոմունիստական կուսակցությունը: Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել «Ծառուկյան», «Ելք», Կոնգրես-ՀԺԿ, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների գրանցման գործընթացը կիրականացնի փետրվարի 16-26-ը: Հայաստանում Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան ամենայն հավանականությամբ 2017թ. ապրիլի 2-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մարտի 5-ին: Իսկ եթե ընտրությունները կայանային այս կիրակի օրը,  ո՞ւմ կտայիք ձեր ձայնը: Առաջարկում ենք մասնակցել մեր փոքրիկ հարցմանը.  

via GIPHY