Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը կմասնակցի «Մեծ մրցանակի» առաջին փուլին

Սպորտ
unnamed-5-2

Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի փետրվարի 18-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում մեկնարկող ՖԻԴԵ-ի «Մեծ մրցանակի» առաջին փուլին: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը: Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 9 տուրով: Դրան կմասնակցեն 18 շախմատիստ: Համաձայն chess.com կայքի տեղեկությունների, առաջին փուլում հանդես կգան հետեւյալ շախմատիստները.   1. Մաքսիմ Վաշիե-Լագրավ (Ֆրանսիա) 2.  Լեւոն Արոնյան (Հայաստան) 3. Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) 4.  Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան) 5.  Դին Լիժեն (Չինաստան) 6.  Պավել Էլյանով (Ուկրաինա) 7.  Մայքլ Ադամս (Անգլիա) 8. Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) 9.  Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) 10.  Լի Չաո (Չինաստան) 11.  Եվգենի Տոմաշևսկի (Ռուսաստան) 12.  Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) 13.  Ֆրանսիսկո Վալեխո Պոնս (Իսպանիա) 14.  Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա) 15.  Ալեքսանդր Ռյազանցեւ (Ռուսաստան) 16.  Սալեմ Սալեհ (ԱՄԷ) 17.  Հոու Յիֆան (Չինաստան) 18.  Յոն Լյուդվիգ Համմեր (Նորվեգիա)   Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի «Մեծ մրացանակը» բաղկացած է 4 մրցաշարերից: Դրանց ընդհանուր հաշվարկով առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու 2018 թվականի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: