Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատարանը չի բավարարել Մարկոս Պիզելիի հայցը

Սպորտ
sport-markos

Ակտոբեի քաղաքային դատարանը չի բավարարել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի ներկայացրած հայցը ընդդեմ «Ակտոբե» ֆուտբոլային ակումբի: Ինչպես նշում են ղազախական լրատվամիջոցները, ֆուտբոլիստն իր նախկին ակումբից պահանջել է 189 հազար դոլար փոխհատուցում՝ իր հետ կնքված պայմանագիրն ակումբի կողմից ժամանակից շուտ դադարեցվելու համար: Սակայն դատարանը մերժել է Մարկոս Պիզելիի հայցը՝ պատճառաբանելով, որ «Ակտոբե» ակումբի ղեկավարությունը չի խախտել Ղազախստանի Հանրապետության աշխատանքային օրենքը: «Մենք, ինքնին, բողոքարկելու ենք այդ որոշումը, դիմելու ենք ՖԻՖԱ-ին ու Լոզանի սպորտային դատարանին: Հույս ունենք, որ ի վերջո կհաղթանակի արդարությունը», - հայտարարել է մեր ֆուտբոլիստի փաստաբան Ալեքսանդր Վդովինը: Նշենք, որ Մարկոս Պիզելին «Ակտոբեում» հանդես է եկել 2014 եւ 2015 թվականներին, սակայն նախանցած տարվա դեկտեմբերին ղազախական ակումբը միակողմանի չեղարկել էր նրա հետ կնքած պայմանագիրը: