Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Ուրիխանյանը ներել է Անի Հովհաննիսյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
analitik

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներել է ամբաստանյալ Անի Հովհաննիսյանին եւ տուժողի դիրքերից հանդես գալու ցանկություն չունի: Այսպիսի դիմում այսօր պատգամավորը մուտք էր արել դատարանի գրասենյակ՝ նշելով, որ չի ցանկանում նաեւ ներկա լինել նիստերին՝ տուժող կողմի դիրքից հանդես գալու ցանկության բացակայության պատճառով: «Անալիտիկ» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելու մեջ:  Ըստ մեղադրանքի նա Տիգրան Ուրիխանյանից ամսական պահանջել է վճարել 300 հազար դրամ: Ապացույցների հետազոտման ժամանակ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանի  ուշադրությունը հրավիրեց  ծառայությունների մատուցման պայմանագրի վրա: Ըստ այդ պայմանագրի՝  Տիգրան Ուրիխանյանը  1 տարի ժամկետով ամսական 300,000 դրամ պետք է վճարեր՝ գովազդի համար: Բացի Տիգրան Ուրիխանյանից շորթում կատարելուց,  Անի Հովհաննիսյանը մեղադրվում է ՎՏԲ բանկից խոշոր չափի՝ 1 մլն դրամի շորթում կատարելու մեջ: Ապացույցների հետազոտումը կշարունակվի նաեւ մարտի 6-ին: