Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Բաղդասարյանը ԱԺ մտնելու հույսը կապում է Աստծո հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
artur-1

Ազգային ժողովի ընտրություններից հետո Արթուր Բաղդասարյանը պատրաստ է համագործակցել Հանրապետականի հետ, «եթե որոշումների վրա ունենա լիակատար ազդեցություն»: Մինչ այդ կուսակցությունը պետք է կարողանա մտնել խորհրդարան: Այստեղ Արթուր Բաղդասարյանը կողմնորոշվել է, թե ում հետ է կապում իր հույսերը խորհրդարան մտնելու համար. «Ինչքան որ Աստված տվեց»: Թիմակիցներին՝ մոտ 2500 հոգի, լավ ճակատագիր չի սպասվում, եթե նրանք Աստծո կողքին չեղան, պարոն Բաղդասարյանը հիշեցնում է իր սպառնալիքը թիմակիցների հասցեին, որը նրանք ծափահարություններով են ընդունել. «Ասել եմ՝ ժողովուրդ, կաշիներդ կքերթեմ, եթե լավ չաշխատեք»: «Հայկական վերածնունդը» ընտրություններին մասնակցելու է իբրեւ ընդդիմադիր ուժ: Նրա գործը հեշտ է՝ հասարակության 99 տոկոսը ընդդիմադիր է: Սակայն սա չի նշանակում, որ եթե Հանրապետականը ստանա, ասենք, 20 տոկոս քվե, Բաղդասարյանը կասի, որ ընտրությունները կեղծվել են։ Արթուր Բաղդասարյանը վստահեցնում է՝ ինքը Սերժ Սարգսյանին էլ է ընդդիմադիր: Սակայն. « Մենք եթե այսօր ընդդիմություն ենք, դա չի նշանակում, որ մենք պայքարում ենք, որ ընդդիմություն մնանք»: Ստորև՝ ՀՎԿ ցուցակի առաջին 6 հորիզոնականները Արթուր Բաղդասարյան Մհեր Շահգելդյան Հեղինե Բիշարյան Հովհաննես Մարգարյան Իշխան Խաչատրյան Էդգար Առաքելյան